Conseil de l'Europe
  Quoi de neuf ?  |  A propos du CPT  |  Membres  |  Etats  |  Visites  |  Documents  |  Base de données

Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտե (ԽԿԿ)

[ հայերեն / Armenian / Arménien ]


ԽԿԿ–ի մասին համառոտ


Ազատազրկված անձանց նկատմամբ դաժան վերաբերմունքի կանխարգելումը Եվրոպայում

ԽԿԿ-ն այցելություններ է կատարում ազատազրկման վայրեր` գնահատելու համար ազատազրկված անձանց նկատմամբ դրսևորվող վերաբերմունքը: Այդ վայրերը ներառում են բանտերը, անչափահասների կալանքի կենտրոնները, ոստիկանական տեղամասերը, օտարերկրացիներին պահելու կենտրոնները, հոգեբուժարանները, սոցիալական խնամք տրամադրող հաստատությունները և այլն:

ԽԿԿ-ի պատվիրակություններն օգտվում են ազատազրկման վայրեր անսահմանափակ այցելության և նման վայրերում անարգել տեղաշարժվելու իրավունքից: Նրանք կառող են առանց վկաների զրուցել ազատազրկված անձանց հետ և ազատորեն շփվել ցանկացած անձի հետ, ով կարող է տեղեկատվություն տրամադրել:

Յուրաքանչյուր այցելությունից հետո ԽԿԿ-ն մանրամասն զեկույց է ներկայացնում տվյալ պետությանը: Այս զեկույցը ներառում է ԽԿԿ-ի եզրակացությունները և նրա հանձնարարականները, մեկնաբանություններն ու տեղեկատվություն ստանալու խնդրանքները: ԽԿԿ-ն խնդրում է նաև հանգամանալից պատասխան տալ իր զեկույցում բարձրացված հարցերին: Այս զեկույցներն ու պատասխանները շահագրգիռ պետությունների հետ ընթացող երկխոսության մասն են կազմում

ԽԿԿ-ի լրիվ անվանումն է. “Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտե”: Այն առանձնապես կարևորում է երկու հանգամանք. առաջինը` այն գործում է ողջ Եվրոպայում և, երկրորդը` այն վերաբերում է ոչ միայնխոշտանգումներին”, այլև մի ողջ շարք իրավիճակների, որոնք կարող են դասվելանմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժիկարգը:

Այցելությունների համակարգը

Այցելությունները կատարվում են պատվիրակությունների կողմից, որոնք սովորաբար կազմված են լինում ԽԿԿ-ի մի շարք անդամներից, որոնց ուղեկցում են Կոմիտեի Քարտուղարության աշխատակազմի անդամները և, անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ փորձագետներից և թարգմանիչներից:

ԽԿԿ-ի պատվիրակությունները կատարում են պարբերական այցելություններ (սովորաբար` չորս տարին մեկ), ինչպես նաև անհրաժեշտության դեպքում լրացուցիչ հատուկ “ad hoc” այցելություններ:

Կոմիտեն պարտավոր է տվյալ պետությանը տեղյակ պահել այցելություն կատարելու իր մտադրության մասին: Տեղեկացնելուց հետո ԽԿԿ-ի պատվիրակությունը կարող է ցանկացած ժամանակ այցելել յուրաքանչյուր վայր, որտեղ կարող են լինել ազատազրկված անձինք:

Համագործակցություն և գաղտնիություն

Համագործակցության և գաղտնիության սկզբունքները ներառված են այն միջազգային համաձայնագրում, որով ստեղծվել է ԽԿԿ-ն:

Հրատարակումները

ԽԿԿ-ի կառուցվածքը

Հիմքը

Վավերացումներ


Տեղեկատվության լրացուցիչ աղբյուրներ


  ^

Contactez-nous   |   Presse   |   www.cpt.coe.int